24 հունվարի 2018 - 18:14 AMT
ԵԼՔ-ը Մարտի 1-ի դեպքերի պատասխանատուներին պատժելու նախագիծ է ներկայացրել ԱԺ

ԱԺ ԵԼՔ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունները դատապարտող և «կազմակերպիչներին պատասխանատվության կանչելու» մասին հայտարարության նախագիծը:

Այն իրավապահ մարմինների առջև պահանջ է դնում սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության ենթարկել մարտի 1, 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, ինչպես նաև խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։

Նախագծով անընդունելի է համարվում իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը:

«Հանձնաժողովի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաև ընտրությունների արդյունքները վերահսկելու ևկեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին»,- ասովում է նախագծում:

Կոչ է արվում դատախազությանը մարտի 1-2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել, ինչպես նաև փոխհատուցուցել զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաև ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին։

2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած ընդդիմության թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ցույցերն ավարտվեցին բախումներով, որոնք սկսվեցին մարտի 1-ի վաղ առավոտյան առավոտյան ու շարունակվեցին մինչև հաջորդ օրվա գիշերը։ Բախումներում սպանվել է 10 քաղաքացի (2-ը՝ ոստիկան), սպանությունները ցայսօր բացահատնված չեն։ Ընդդիմությունը որակում է դեպքերը որպես ուժի կիրառում՝ իշխանությունը պահելու նպատակով, իշխանությունը պնդում է, որ գործողությունները համաչափ էին ստեղծված իրավիճակին։