ՀՀ կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը:
Այն բարձր տուգանքներ է սահմանում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում: Մասնավորապես, Հանրային վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 250 հազար դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100 հազար դրամ, հատիկով ծխախոտ վաճառելու համար՝ 300 հազար դրամ, և այլն։
PAN-ին հետաքրքիր է ձեր կարծիքն՝ արդյո՞ք կողմ եք, թե դեմ ծխելու դեմ բարձր տուգանքներով պայքարելու ռազմավարությանը։