5 փետրվարի 2018 - 10:41 AMT
WhoScored. Մխիթարյանը՝ «Արսենալ»-«Էվերթոն» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»- «Էվերթոն» խաղի լավագույն ֆուտբոլիստ: WhoScored վիճակագրական կայքը նրան 9,9 միավոր է տվել:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալը» 5:1 հաշվով հաղթել է «Էվերթոնին»:

Մխիթարյանը խաղադաշտում անցկացրել է 90 րոպե և կատարել է 3 գոլային փոխանցում:

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»- «Էվերթոն» խաղի առաջին խաղակեսում 2 գոլային փոխանցում է կատարել, նպաստելով առաջին ու 4-րդ գոլերին, որոնք խփեցին Աարոն Ռեմսին ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Երկրորդ խաղակեսում «Էվերթոնը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 74-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո Ռեմսին խփեց իր երրորդ գնդակը՝ հաշիվը 5:1 դարձնելով։

Ըստ կայքի, Մխիթարյանը 42 փոխանցում է կատարել (33 հաջողված), 3 սրող փոխանցում: Խաղի ընթացքում նա 2 հարված է հասցրել, որից 1-ը՝ դարպասին, 2 դրիբլինգ՝ 1-ը հաջողված: 4 օդային մենամարտից հաղթել է 4-ում: Գնդակը փորձել է խլել 9 անգամ, որից 4-ը հաջողված:

ԱՊԼ-ում Մխիթարյանն առաջինն է 2017/18 խաղաշրջանում, որը 3 գոլային փոխանցում է արել մեկ խաղում:

Մխիթարյանն, այսպիսով, 8-ի հասցրեց ընթացիկ մրցաշրջանում գոլային փոխանցումների թիվը։ Եվս 5-ը նա կատարել էր ՄՅՈւ կազմում, մինչև «Արսենալ» տեղափոխվելը։