10 փետրվարի 2018 - 15:53 AMT
Մխիթարյանը մեկնարկային կազմում է «Տոտենհեմի» դեմ խաղում

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կընդունի «Արսենալին»: Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է:

Մեկնարկային կազմում են նաև Չեխը, Բելերինը, Կոսյելնին, Մուստաֆին, Մոնրեալը, Էլ Նենին, Ջական, Ուիլշերը, Օզիլը և Օբամեյանգը:

Հանդիպումը կմեկնարկի փետրվարի 10-ին՝ Երևանի ժամանակով 16:30-ին:

Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»- «Էվերթոն» խաղի առաջին խաղակեսում 2 գոլային փոխանցում է կատարել, նպաստելով առաջին ու 4-րդ գոլերին, որոնք խփեցին Աարոն Ռեմսին ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Երկրորդ խաղակեսում «Էվերթոնը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 74-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո Ռեմսին խփեց իր երրորդ գնդակը՝ հաշիվը 5:1 դարձնելով։