13 փետրվարի 2018 - 13:52 AMT
Facebook-ի հանդեպ հետաքրքրությունն ԱՄՆ երիտասարդների շրջանում պակասում է

Facebook սոցցանցի հանդեպ հետաքրքրությունն ամերիկացի դեռահասների և երիտասարդների շրջանում շարունակում է նվազել: Ըստ eMarketer ընկերության, որն ուսումնասիրում է շուկան, 2018-ին ԱՄՆ-ում Facebook-ի 18-24 տարեկան օգտատերերի քանակը նվազել է 5,8 տոկոսով:

Ակնկալվում է, որ 12-17 տարեկան դեռահասների շրջանում առաջին անգամ այդ տարիքային խմբի 50 տոկոսը չի կազմի:

Այդ միտումը կշարունակվի նաև 2019-20թթ.: Ըստ փորձագետների, 12-24 տարեկան առավելագույն քանակի նոր օգտատեր կունենա Snapchat մեսենջերը, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի Instagram բլոգհարթակը, գրում է Deutsche Welle-ն:

Սակայն Facebook-մ ամենատարածված սոցցանցն է մնում ԱՄՆ-ում, որի օգտատեր է համարվում 170 մլն մարդ: Instagram-ը, որը Facebook-ի դուստր ձեռնարկությունն է, ավելի քան 104 մլն օգտատեր ունի: Snapchat-ի օգտատերերի քանակը հասնում է 86.5 մլն: