21 փետրվարի 2018 - 12:02 AMT
Հայաստան կժամանի Մադագասկարի ԱԳ նախարարը

Հայաստանի արտաքին գործերի նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանի հրավերով փետրվարի 22-24-ը Հայաստան կայցելի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական։

Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության նախագահը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Անրի Ռաբարի-Նձական կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Փետրվարի 23-ին նախատեսված են Հայաստանի և Մադագասկարի արտգործախարարների բանակցությունները, որոնց արդյունքում նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։