Սոֆիայում շարունակվող բռնցքամարտի «Ստրանջա» միջազգային մրցաշարում փետրվարի 20-ին հանդես է եկել Հայաստանի երկու ներկայացուցիչ:
Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) հաղթել է Բուլղարիան ներկայացնող բռնցքամարտիկին, իսկ Ժիրայր Սարգսյանը (56 կգ) զիջել է իսպանացի մրցակցին: Ավելի վաղ մեկնարկային գոտեմարտում հաղթել էր Վահե Բադալյանը (52 կգ), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը
Փետրվարի 21-ին մրցաշարում առաջին մենամարտերը կանցկացնեն Հրայր Շահվերդյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ) և Համբարձում Հակոբյանը (75 կգ): Արթուր Հովաննիսյանը (49 կգ) կմեկնարկի փետրվարի 22-ին: