ԱՄՆ-ն ծրագրավորում է Երուսաղեմում նոր դեսպանատուն բացել 2018 թվականի մայիսին: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:
«Երուսաղեմում ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացման արարողությունը կհամընկնի Իսրայել պետության հիմնադրման 70-ամյակի հետ», -ասվում է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
Դեսպանատունը, որտեղ մատուցվելու են նաև հյուպատոսական ծառայություններ, տեղեկայված է լինելու Արնոնա թաղամասում:
2017 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք և հայտարարել էր ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին: