«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մտադիր չէ շարունակել կարիերան ընթացիկ խաղաշրջանից հետո: Նա վերջնական որոշում է կայացրել՝ ավարտել կարիերան, գրում է Championat.com-ը Corriere della Sera-ի վրա հղումով:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 40-ամյա ֆուտբոլիստը կարող է ևս մեկ խաղաշրջանի մասնակցել, իսկ ինքը Բուֆոնը հայտարարել էր, որ պատրաստ է վերադառնալ Իտալիայի հավաքական, եթե իրեն հրավիրեն:
2017-ի ավարտին Բուֆոնը հայտարարեց Իտալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին Շվեդիայի հետ անցումային խաղի ավարտից հետո: Ընթացիկ խաղաշրջանում դարպասապահը 13 խաղ է անցկացրել A Սերիայում, որտեղ 9 գոլ է բաց թողել: