10 մարտի 2018 - 13:59 AMT
Աշխարհի գավաթի պաշտոնական հիմնը հայտնվել է YouTube-ում

Ամերիկացի երգիչ Ջեյսոն Դերուլոն յութուբյան իր էջում տեղադրել է Colors երգը, որը 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հիմնն է: Այս մասին հայտնում է ռուսաստանյան Lenta.ru-ն:

Պաշտոնական պրեմիերան կայանալու է մարտի 16-ին:

Դերուլոն Colors-ը կատարելու հունիսի 14-ին՝ Աշխարհի առաջնության բացման արարողությանը:

Ֆուտբոլի 2018 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանի 11 քաղաքում: Եզրափակիչը կայանալու է հուլիսի 15-ին: