Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլի ակումբի նախագահ Նասեր ալ Հելայֆին մտահոգված է հարձակվող Նեյմարի ակումբից հեռանալու մասին շրջանառվող լուրերով:
Նախագահն ակումբի սպորտային տնօրեն Անտերու Էնրիկեի հետ միասին առաջիկայում մեկնելու է Բրազիլիա՝ տեսակցելու վիրահատությունից հետո վերականգնվող ֆուտբոլիստին, հայտնում է Sports.ru-ն ֆրանսիական Telefoot-ի վրա հղումով:
ՊՍԺ-ի ղեկավարները ցանկանում են համոզել Նեյմարին մնալ ակումբում: Նրանք կբացատրեն ֆուտբոլիստին, որ թիմը նրա շուրջ կկառուցվի և կազմը ձևավորելիս մենեջերները կհենվեն բրազիլացու ցանկությունների վրա:
Ավելի վաղ լուրեր հայտնվեցին, որ Նեյմարը հիասթափվել է ֆրանսիական ակումբից և մտադիր է վերադառնալ Իսպանիա: