17 մարտի 2018 - 10:38 AMT
Պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական գործակցության 2018-ի ծրագիրը ստորագրվել է

Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի ռազմական կցորդ, գնդապետ Օլիվյե Մադյոն ստորագրել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ գործակցության 2018 թվականի ծրագիրը: Այս մաիսն հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այն ներառում է մոտ 10 միջոցառում. ռազմական կրթության, վերապատրաստումների, ֆրանսերենի պատրաստության, ինչպես նաև ռազմաբժշկության, կիբերանվտանգության, ինժեներական և այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի իրականացում Հայաստանում և Ֆրանսիայում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ջանքերի գործադրումը խաղաղապահության բնագավառում գործակցության խորացման ուղղությամբ: