Դեպի Երևան ավիաուղևորության ժամանակ մոսկովյան «Արարատ» ֆուտբոլային ակումբի բժիշկները փրկել են ուղևորներից մեկի կյանքը: Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:
Ասվում է, որ թռիչքի ժամանակ չվերթի ուղևորներից մեկի վիճակը վատթարացել է՝ հիպերտոնիկ կրիզ է առաջացել: «Սակայն ակումբի բժիշկներ Վիտալի Իկոննիկովի, ինչպես նաև մերսողներ Մարատ Իշմուրզինի և Գենադի Կոլոսովի միջամտության շնորհիվ տղամարդու կյանքը հաջողվել է փրկել»:
Մոսկվայի «Արարատը» Երևան է ժամանել եզրափակիչ հավաքի: Ակումբն արդեն մարզում է անցկացրել: