Սեուլի իշխանությունները հանդես են եկել նախաձեռնությամբ, որը պետք է կասեցնի «արտաժամյա աշխատանքի մշակույթը», որը կա երկրում, հայտնում է BBB պարբերականը: Որպեսզի մարդիկ ժամանակին գնան աշխատանքից, ուրաբթ օրերը, ժամը 20:00-ին կանջատվեն բոլոր աշխատանքային համակարգիչները: Հարավային Կորեայում պետծառայողներն աշխատում են տարեկան միջինը 2 739 ժամ, ինչը 1000 ժամով ավելի է, քան այլ երկրներում, գրում է birdinflight.com-ը:
Առաջիկա ամիսներին նախաձեռնությունը կծավալվի Սեուլում 3 փուլով: Ծրագիրը մեկնարկում է մարտի 30-ին՝ սկզբի համար բոլոր համակարգիչներն անջատվելու են 20:00-ին: Երկրորդ փուլում, ապրիլին, համակարգիչներն անջատվելու են 19:30-ին ամսվա երկրորդ և չորրորդ ուրբաթ օրերը: Մայիսից ծրագիրը կսկսի գործել ամբողջ ուժով՝ համակարգիչները կդադարեցնեն աշխատանքը ամեն ուրբաթ 19:00-ին:
Սեուլի քաղաքապետարանում հայտարարել են, որ համակարգիչների անջատումը կվերաբերի բոլոր աշխատակիցներին: Բացառություններ կարվեն միայն հատուկ հանգամանքների դեպքում:
Մինչդեռ, պետծառայողների արդեն 67,1%-ը խնդրել է չընդգրկել իրենց համակարգիչների անջատման ծրագրում: