ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերից Հայաստանի պետական բյուջե կփոխանցվի 1,2%-ը՝ նախկին 1,1%-ի փոխարեն: Այս մասին գրված է կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծերից մեկում:
Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգում փոփոխություններով սահմանվում են յուրաքանչյուր անդամ պետության համար ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվները:
Բելառուսի համար սահմանվում է 4,5%-ի չափով, Ղազախստանի համար՝ 7%-ի չափով, Ղրղզստանի համար՝ 1,9%, Ռուսաստանի Դաշնության համար՝ 85,2%-ի չափով: