Հայտնի բրիտանական The Chemical Brothers խումբը համերգ կտա Վրաստանում:
Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին Ռուսթավի քաղաքի Միջազգային մոտոպարկում: Տոմսերը կվաճառվեն ապրիլի 21-ից:
Դուետը ելույթ կունենա Վրաստանում Black Sea Jazz festival միջազգային փառատոնի և Check in Georgia կառավարական նախագծի շրջանակում, որի նպատակն է ավելի ճանաչելի դարձնել երկիրը:
Համերգի անցկացման վայրը Թբիլիսիից 20 կմ հեռավորության վրա է:
The Chemical Brothers-ը բրիտանական երաժշտկան դուետ է, որն աշխատում է էլեկտրոնային երաժշտության ժանրում: Fatboy Slim, The Prodigy և The Crystal Method-ի հետ մեկտեղ դա բիգ-բիթը ներկայացնող և հիմնադիր ամենահայտնի խմբերից մեկն է: