28 մարտի 2018 - 16:42 AMT
Մեսսին չի դիմացել Արգենտինայի հավաքականի ջախջախմանն ու հեռացել է տրիբունայից

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մինչև վերջ չի նայել ազգային թիմի հանդիպումն իսպանացիների հետ: Նա չի դիմացել Արգենտինայի հավաքականի ջախջախմանն ու հեռացել է տրիբունայից 6-րդ բաց թողած գնդակից հետո:

Արգենտինան պարտվել է Իսպանիայի հավաքականին 1:6 հաշվով, հայտնում է Eurosport-ը:

Մեսսին չի մասնակցել հանդիպմանը թեթև վնասվածքի պատճառով: Խաղը տեղի է ունեցել Մադրիդում:

Արգենտինայի հավաքականը կրկնել է սեփական հակառեկորդները՝ 1958-ին Արգենտինայի ընտրանին 1:6 հաշվով զիջել է Չեխոսլովակիային և 51 տարի անց՝ Բոլիվիային, նույն հաշվով: