Արցախում ականազերծման աշխատանքների իրականացման ընթացքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է Halo Trust ընկերության 3 աշխատակից, վիրավորվել՝ 2-ը: Այս մասին PanARMENIAN.Net – ի հետ զրույցում հայտնեց ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը:
«Դժբախտ պատահարը տեղի է ունեցել ականզերծման աշխատանքներ իրականացնելիս: Այժմ ճշտվում են դեպքի մանրամասները»,- ասաց Նարիմանյանը:
Նա հայտնեց, որ զոհերի և վիրավորների ինքնությունը ճշտվում է: Ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: