Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել ակումբի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Մրցանակը նրան է հանձնվել «Արսենալ»-«Սթոք Սիթի» խաղից առաջ:
«Շատ ուրախ եմ հաղթանակի և ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար: Շնորհակալ եմ բոլորին»,- գրել է Մխիթարյանը Twitter-ի իր միկրոբլոգում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արսենալը» խոշոր 3:0 հաշվով հաղթել է«Սթոք Սիթիին»։ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դաշտ դուրս եկել 76-րդ րոպեին՝ փոխարինման: