2 ապրիլի 2018 - 15:05 AMT
ՀՀ-ում 2 ամսում մոտ 800 արևային վահանակ է արտադրվել

2018 թվականի հունվար- փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 769 հատ արևային վահանակ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է նաև 80 բջջային հեռախոս:

Երկու ամսում 56 անգամ աճել է նաև պլանշետների արտադրությունը՝ կազմելով 224 պլանշետ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4-ի համեմատ:

2018-ի հւոնվար-փետրվարին 40%-ով նվազել է համակարգիչների արտադրությունը՝ կազմելով 50 2017-ի 72-ի փոխարեն: