Ադրբեջանի նախագհի ընտրությունները բոյկոտող ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Բաքվում ընտրություններից հետո, ապրիլի 14-ին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին:
Նախագահական ընտրություններն Ադրբեջանում կկայանան ապրիլի 11-ին: Ավելի վաղ մի շարք ընդդիմադիր կուսակացություններ, մասնավորապես «Ազգային խորհուրդը», «Ժողովրդական ճակատի կուսակցությունը» և «Մուսավաթը» հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Համաժողովրդական հանրահավաքը կեղծված ընտրությունների դեմ կանցնի ապրիլի 14-ին»,-գրել է Քերիմլին իր ֆեյսբուքյան էջում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն 2018-ի ապրիլի 11-ին, թեև նախապես որոշված էր, որ դրանք կանցնեն հոկտեմբերին:Ըստ 2016-ի սահմանադրական փոփոխությունների, Ադրբեջանի նախագահն ընտրվելու է յոթ տարի ժամկետով:
Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին ավելի վաղ հայտարրել էր, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին որոշումը իշխանությունը պահպանելու փորձ է: