9 ապրիլի 2018 - 20:12 AMT
Ազատության հրապարակում Սարգսյանի վարչապետ դառնալուն ընդդիմացող ակտիվիստների ակցիան է

Ապրիլի 9-ին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտի օրը, ընդդիմադիր «Հանուն Հայաստան պետության» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները Ազատության հրապարակում ակցիա են անցկացնում։

Նրանց բնորոշմամբ, «հավաքվել են նշելու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտը»։

Նախաձեռնությունից բացի, Սարգսյանին իշխանությունը փոխանցելու ակցիաներ են պատրաստվում անել նաև «Երկիր Ծիրանի» ու «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները։ Վերջինիս անդամները քայլարշավով գալիս են Գյումրիից Երևան՝ պատրաստվելով մոտ 200 կմ հեռավորություն անցնել։

Ավելի վաղ ապրիլի 9-ին տեղի է ունեցել ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Ապրիլի 9-ի երեկոյան վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ որոշվել է «ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: