27 մարտի 2008 - 17:29 AMT
Սերգեյ Լավրով. ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրերը չեն համապատասխանում ժամանակակից աշխարհի իրողություններին
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի ընդարձակման ծրագրերն ընդունում է որպես ժամանակակից աշխարհի իրողություններին չհամապատասխանող բան, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Սպառնալիքները բոլորիս համար ընդհանուր են, այդ սպառնալիքների դեմ կարելի է միայն միասին պայքարել, այլ ոչ թե այն դաշինքների մեխանիկական ընդարձակման ճանապարհով, որոնք պահպանվել են դեռեւս «սառը պատերազմի» ժամանակներից, եւ դաշինքային մոտեցումների հիմքով տարածքների գրավման հիման վրա, այլ իներցիոն հոգեբանական դրույթների հիման վրա»,- նշել է Ս. Լավրովը, հաղորդում է ՌԲԿ-ն: