Ապրիլի 23-ին Երևանում կանցկացվի ավանդական ջահերով երթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին: Ավանդական ակցիան անցկացվում է ամեն տարի ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
Երթից առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը և որպես բողոքի նշան Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ կայրեն այդ երկրի դրոշը:
Ջահերը վառվում են այրվող դրոշից:
Երթի մասնակիցները Ազատության հրապարակից կշարժվեն դեպի Ծիծեռնակաբերդ՝ տանելով ոչ միայն հայկական եռագույնը, այլ նաև այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: