«Ռոսկոմնադզորը» Telegram մեսենջերի կողմից օգտագործվող web.telegram.org և t.me վեբ հասցեներն ընդգրկել է ՌԴ-ում արգելված կայքերի ցանկում: Որպես նման որոշում կայացրած մարմիններ նշված են Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանն ու «Ռոսկոմնադզորը», գրում է Meduza-ն:
Ապրիլի 13-ինՄոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզորի» հայցը Ռուսաստանում Telegram մեսենջերն արգելափակելու մասին:
Telegram-ի հիմանդիր Պավել Դուրովը, մեկնաբանելով իր տելեգրամ ալիքում Telegram-ի արգելափակումը, հայտարարել է, որ Telegram-ը կօգտագործի արգելափակումը շրջանցող ներկառուցված մեթոդները, որոնք օգտատերերից լրացուցիչ գործողություններ չեն պահանջում: Նա չի երաշխավորել ծառայության 100 տոկոսանոց մատչելիությունն առանց VPN-ի: Նա նաև զգուշացրել է, որ արգելափակման առաջին ժամերին կողմնակի VPN/Proxy ծառայությունները կարող են գերծանրաբեռնվել և ավելի դանդաղ աշխատել: