17 ապրիլի 2018 - 16:28 AMT
Երևանը՝ ԱՊՀ-ում գարնանային ճամփորդությունների համար նախընտրելի քաղաքների 5-յակում

ՏուրՍտատ ռուսական վերլուծական գործակալությունը կազմել է ԱՊՀ նախընտրելի քաղաքների վարկանիշը գարնանային ճամփորդությունների համար: Երևանն ընդգրկվել է այդպիսի քաղաքների առաջին 5-յակում:

Երևանից բացի առաջին 10-յակում են նաև Մինսկը, Աստանան, Բաքուն, Ալմաթին, Տաշքենդը, Քիշնևը, Բիշքեկը և Աշխաբադը: Վարկանիշը կազմվել է ըստ ուղևորությունների պահանջարկի վերլուծության:

Ըստ գործակալության, ամենից հաճախ ռուսաստանցիներն ընտրում են հանգստյան օրերի ուղևորություններ: Գարնանը ռուսաստանցիները Երևանում միջինն անցկացնում են 4 օր և օրական $75 ծախսում կացության և սննդի համար:

Ամենաէժանը համարվել են Տաշքենդն ու Քիշնևը, իսկ Աստանան ու Բաքուն՝ լյուքս դասի հանգստի համար: