Արմավիր քաղաքում երիտասարդները երթ են իրականացնում ընդդեմ ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ցուցարարները արգելափակել են քաղաքի կենտորնական փողոցներից մեկը և կոչ են անում աշակերտներին դասադուլ անել, միանալ հավաքներին:
Երևանի ավագանու անդամ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն, իր հերթին, երթ է անցկացնում Վանաձոր քաղաքի փողոցներով՝ կոչ անելով միանալ Սերժ Սարգսյանի հեռացման պահանջին։
Գյումրիում ցույցեր են ընթանում Շիրակի մարզպետարանի մոտ, միաժամանակ ցուցարարները քաղաքի քոլեջներում, վարժարաններում դասադուլին ու ցույցերին միանալու կոչ են անում։
Այս պահին Երևանում շարունակվում է ընդդիմության քայլերթը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում:
Ավելի վաղ, ընդդիմության ակցիաներին էին միացել Վանաձորը, Գյումրին, Իջևանը և այլ քաղաքներ:
Լուսանկարը՝ Երևանում