ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Նախագահի հրամանագրով,Վիգեն Սարգսյանը վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:
Ավելի վաղ, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնում։ Նախագահի այլ հրամանագրերով Վաչե Գաբրիելյանը, Արմեն Գևորգյանը նշանակվել են փոխվարչապետ: