16 սեպտեմբերի 2002 - 20:17 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ԻՐ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐՄԱՆ ՀԵՏ
Իմ այցը Հայաստան նախատեսված էր դեռեւս կես տարի առաջ եւ որեւէ կերպ պայմանավորված չէ ռուս-վրացական հարաբերությունների սրմամբ: Այդ մասին այսօր Երեւան ժամանելուն պես հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն: Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի խոսքերով, իր վրացի գործընկերոջ այցի արդյունքների հիման վրա կստորագրվի արձանագրություն, որտեղ կարտացոլվեն երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության հեռանկարները: Ներկայումս երկու երկրների փորձագետները ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացնում, որոնց արդյունքում կորոշվեն ռազմական ոլորտում հայ-վրացական համագործակցության առաջնային ուղղությունները: