ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ, Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։ Համապատասխան որոշումը տեղադրված է էլեկտրոնային կառավարման E-gov հարթակում:
Սերժ Սարգսյանը նաև օգնականներ է նշանակել: Վարչապետի օգնական պաշտոնում են նշանակվել Վլադիմիր Հակոբյանը: Նա Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակն էր նրա վարչապետության օրոք: Օգնականի պաշտոնում են նշանակվել նաև Վարուժան Ներսիսյանը, Հրայր Ղուկասյանը, Արմեն Աբելյանը, Ավետիս Բերբերյանը:
Սերժ Սարգսյանն ԱԺ-ի կողմից վարչապետ է ընտրվել ապրիլի 17-ին: