Վարդան Արամյանը նշանակվել է ֆինանսների նախարար: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի:
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Դավիթ Լոքյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար:
Սուրեն Կարայանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Վիգեն Սարգսյանը վերանշանակվեց պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ արտաքին գործերի նախարար: