20 ապրիլի 2018 - 18:39 AMT
Բերման ենթարկվածնմերի թիվը հասել է 233-ի

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net -ին հայտնեցին, որ Ժամը 18:00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 233-ի:

Ապրիլի 20-ին շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Նրանք մեքենաներով արգելափակում են Երևանի մի շարք փողոցներ:

Ժամը 19:00-ին նախատեսված է ընդդիմության հանրահավաքը Հանարապետության հրապարակում: