20 ապրիլի 2018 - 22:49 AMT
Մահացել է շվեդ դիջեյ Avicii-ն․Նա 28 տարեկան էր

28 տարեկան հասակում մահացել է շվեդ աշխարհահռչակ դիջեյ Թիմ Բերլինգը, որը հանդես էր գալիս Avicii սցենիկ կեղծանվամբ։

Այս մասին են հայտնել երաժշտի ներկայացուցիչները, գրում է Variety-ն։

Նրանք պատմել են, որ վերջինս մահացել է Օմանի մայրաքաղաք Մասկատում ու խնդրել են հարգել երաժշտի ընտանիքի անձնական տարածքը,

Երաժիշտն ավարտել էր կարիերան սուր պանկրիատիտի պատճառով։

Avicii-ն հեղինակել է Wake Me Up, Hey Brother ու բազմաթիվ այլ հիթեր։ Wake Me Up-ը Youtube-ում մոտ 1,5 մլրդ դիտում ունի։