23 ապրիլի 2018 - 17:08 AMT
Սահակյանն ու Տեր-Պետրոսյանը քննարկել են պայթյունավտանգ իրավիճակից դուրս գալու անկորուստ ճանապարհը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Զրույցի քննարկման միակ առարկան եղել է ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից դուրս գալու խաղաղ և անկորուստ ճանապարհը, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ապրիլի 23-ին վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: