ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մի քանի նախարար վերանշանակվել է:
Լևոն Ալթունյանը վերանշանակվել է առողջապահության նախարարի պաշտոնում, Հրանուշ Հակոբյանը՝ Սփյուռքի նախարարի պաշտոնում։
Արտեմ Ասատրյանը վերանշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում, Աշոտ Մանուկյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում, հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: