Ապրիլի 25-ին` ժամը 17:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից թեթև վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998 թվականին ծնված Մարտուն Նվերի Խերունցը: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ավելի վաղ, ՀՀ ՊՆ-ն հայտնում էր առաջնագծում իրադրության լարվածության և հակառակորդի կողմից ռազմատեխնիկայի կուտակման մասին։