Ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ինքը՝ Փաշինյանը:
«Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։ Հ.Գ. Պարոն Սարգսյանն իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին», - գրել է Փաշինյանը:
Տնդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին ապրիլի 27-ին ժամը 12։00-ին բանակցությունների «Մարիոթ» հյուրանոցում։
«Մենք Կարեն Կարապետյանին ՀՀԿ-ի կողմից բանակցելու ՀՀԿ-ականների որոշումն ընդունում ենք ի գիտություն և, ինչպես նախկինում, պատրաստակամություն հայտնում շարունակելու գործընթացը մեր օրակարգի շրջանակում, - ասել է նա: