Քուվեյթի ազգային ավիափոխադրողը (Wataniya Airways) հունիսի 9-ից մեկնարկում է կանոնավոր չվերթների իրականացումը Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով:
Չվերթները կիրականցվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ, յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին` ցերեկային ժամերին:
Չվերթներն իրենց ազդեցությունը կունենան տնտեսության վրա՝ նպաստելով ներգնա զբոսաշրջության զարգացմանը, ասվում է ՔԱԳՎ-ը հաղորդագրության մեջ:
2014 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության ավիացիոն իշխանությունների միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ ազատականացնելով շուկան և ավիաընկերություններին փոխադարձաբար տրամադրելով օդային երթևեկության 5-րդ ազատության իրավունք: