ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որտեղ անդրադառնում է նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը:
Նամակում մասնավորապես ասվում է. «Ես պատրաստակամ եմ Ձեզ հետ միասին աշխատելու ԱՄՆ և Ադրբեջանի ժողովուրդների համար երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում։
Մենք կարող ենք առաջընթացի հասնել ահաբեկչության դեմ պայքարում, նոր աշխատատեղերի ստեղծման և Եվրոպայի էներգետիկ անվտանգության բարելավման հարցերում։ Առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կնպաստի այս ջանքերին», հայտնում է Haqqin.az-ը։