ՀՅԴ-ն, որը հայտարարել էր իշխող կոալիցիայից դուրս գալու մասին, առաջարկել է ԱԺ-ին վարչապետի ընտրություններին 1 թեկնածուով հանդես գալ:
Կուսակցության Գերագույն մարմնի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ՀՅԴ-ն «առաջարկում է մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, որը պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր»,- ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ:
Դաշնակցությունն իր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստակամ է առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, նշվում է հաղորդագրությունում։