3 ապրիլի 2008 - 17:01 AMT
Ինտերնետում հանրագիտարան է բացվել, որը պատմում է 19-20-րդ դարերի ցեղասպանությունների մասին
Այսօր ինտերնետում իր աշխատանքներն է սկսել օնլայն հանրագիտարանը, որը պատմում է 19-րդ դարում եւ դրանից հետո մարդկության դեմ կատարված հանցագործությունների մասին: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, հանրագիտարանի չորս էջերը նվիրված են 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը:

Նախագիծը նպատակ ունի ստեղծելու պարբերաբար թարմացվող էլեկտրոնային տեղեկատվական բազա, որը մասնագիտացած կլինի 20-րդ դարում կատարված ցեղասպանությունների թեմայի վրա: Տվյալ հանրագիտարանը իր տեսակի մեջ առաջին օբյեկտիվ բազան կլինի, որը ներկայացնում է ինչպես հայտնի, այնպես էլ դեռեւս խորությամբ չուսումնասիրված ցեղասպանությունների հետազոտության արդյունքներն ու ցեղասպանությունների մասին վկայությունները:

Հանրագիտարանը առաջին եզակի տեղեկատվական բազան է, որը արժեք է ներկայացնում ոչ միայն գիտականների, այլեւ հասարակական կազմակերպությունների, միջազգային փորձագետների, քաղաքական գործիչների եւ լրագրողների համար: Նա, ով ցեղասպանության մասին հուսալի տեղեկության կարիք ունի, այժմ կարող է այդ մասին տեղեկանալ այս հանրագիտարանից, որը իր մեջ ներառում է ժամանակագրական կատալոգ, վերլուծական հոդվածներ, տերմինների բառարան եւ այլ կարեւոր ինֆորմացիա: