3 ապրիլի 2008 - 14:21 AMT
Ապրիլի 6-ին հայկական եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն մարտի 1-2 զոհվածների հիշատակին
Հայաստանում մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված անմեղ հայորդիների մահվան քառասնօրեքի առիթով ապրիլի 6-ին, Հայաստանի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավարտ Սուրբ Պատարագի կատարվելու է հոգեհանգստյան արարողություն: Այդ մասին հաղորդել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ Երեւանում մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում զոհվեցին 8 մարդ` 7 քաղաքացիական անձիք եւ մեկ ոստիկան: Տուժածների թիվը, ըստ Հայաստանի գլխավոր դատախազության, կազմել է 265 մարդ: