2 մայիսի 2018 - 10:46 AMT
Օդանավակայանի որոշ աշխատակիցներ միացել են գործադուլին

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մի խումբ աշխատակիցներ միացել են մայիսի 2-ին սկսված, նախօրեին ընդդիմության հայտարարած համազգային գործադուլի ակցիային։

Մասնավորապես, գործադուլի են միացել օդանավակայանի հաշվառման բաժնի աշխատակիցները։

Օդանավակայանի աշխատանքի ռեժիմը չի խաթարվել՝ թռիչքների ու վայրէջքների ժամկետներում փոփոխություններ չկան։

Ավելի վաղ ընդդիմության առջնորդ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ. կողմ՝ 45, դեմ՝ 56 պատգամավոր է քվեարկել։ Ընդդիմությունը տոտալ գործադուլ և դասադուլ է հայտարարել ի պատասխան ՀՀԿ կողմից վարչապետի ընտրությունների տապալմանը խորհրդարանում։