Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել պաշտոնից։
Այս մասին ինքն Ամիրյանը հայտնել է մշակույթի նախարարության առաջ բողոքի ցույց անող ցուցարարներին։
Ցուցարարները, որոնց թվում մեծ մաս էին կազմում Թատերական ինստիտուտի ուսանողները, պահանջում էին նախարարի պաշտոնակատարից վայր դնել լիազորություններն ու միանալ ընդդիմությանը։
Մայիսի 1-ին հրաժարական էր տվել տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանը, ապրիլի 25-ին՝ սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը։