11 մայիսի 2018 - 13:25 AMT
Փաշինյան. Սփյուռքի նախարարությունը պետք է դառնա հայրենադարձությանն աջակցող հիմնական օղակը

Սփյուռքի նախարարը չի շարունակի պաշտոնավարել, բայց նախարարությունը կշարունակի աշխատել, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու պլան չունենք և ֆիզիկապես չենք էլ հասցնի, բայց Սփյուռքի հետ հարաբերությունները շատ կարևոր են: Ամեն ինչ անելու ենք, որ նախարարությունը ոչ միայն սփյուռքի պահպանությամբ զբաղվիլինի, այլև հայրենադարձության կազմակերպման և դրան աջակցող հիմնական օղակը դառնա», - ասաց Փաշինյանը:

Կառավարության նիստից առաջ ճեպազրույցում ՀՀ սփյուռքի նախարարության ժամանակավոր պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ևս հայտարարել էր, որ ձևավորվելիք կառավարությունում չի աշխատելու: Նա նաև հաջողություն էր մաղթել կառավարության նոր թիմին: