Հանրապետական կուսակցությունը որևէ կերպ չի խանգարելու կառավարության աշխատանքին: Այդ մասին հայտարարել է ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նա նշել է նաև, որ ՀՀԿ-ն որևէ պատասխանատվություն չի ստանձենլու կառավարության գործունեության համար, բայց որևէ խոչընդոտ չի հանդիսանալու, եթե գործող կառավարության որոշ նախարարների պաշտոնակատարներ վերանշանակվեն կամ նշանակվեն այլ պաշտոններում՝ շարունակելով աշխատանքը կառավարությունում:
«Հայաստանի հանրապետական կուսակցությունը որևէ թեկնածու ինքը չի առաջադրելու, որպեսզի համալրվի կառավարությունը, դա մենք ասել ենք մեր դիրքորոշման մեջ։ Սակայն, մենք ընդհակառակը շատ փիլիսոփայորեն կմոտենանք, եթե կլինեն կուսակցականներ, նրանք ժամանակավորապես կկասեցնեն իրենց կուսակցական պատկանելիությունը, կառավարության կազմում աշխատելու համար՝ որևէ հեռացում, որևէ խոչընդոտ մենք որևէ մեկին չենք հանդիսանալու»,-ասել է նա։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետի ընտրությունից հետո ձգտելու են ձևավորել համաձայնության կառավարություն՝ նշելով, որ «կառավարության ձևավորումը պետք է լինի քաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք»:
Մայիսի 11-ին, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կնշանակվի պաշտպանության նախարար:Այդ մասին լրագրողների հետ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Տոնոյանը, մինչև ԱԻ նախարարի պաշտոնին անցնելը, տարիներ շարունակ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: