12 մայիսի 2018 - 10:14 AMT
Փաշինյանը կարևորել է այն մարտահրավերները, որոնց ուղղությամբ պետք է աշխատի ՊՆ-ն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ին պաշտպանության նախարարությունում ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Նիկոլ Փաշինյանը իր խոսքում կարևորել է այն մարտահրավերները, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք և շնորհակալություն հայտնել նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կատարած աշխատանքի համար»,-ասվում է Հովհաննիսյանի գրառման մեջ:

Մայիսի 11-ին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նախագահի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարար:Տոնոյանը տարիներ շարունակ եղել է ՊՆ փոխնախարար: