17 մայիսի 2018 - 11:44 AMT
Արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը կարող է ժամանակավորապես դադարեցվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մայիսի 17-ի նիստում հանձնարարել է ՀՀ ոստիկանապետին և արդարադատության նախարարին՝ մեխանիզմներ մշակել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու ուղղությամբ:

«Նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել, կասեցնել կամ առնվազն պետք է պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են», - ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք հնարավորություն չունենալու պատճառով:

«Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը»- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը: