Ստեփան Մնացականյանը վերանշանակվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի պաշտոնում: Նա կպաշտոնավարի 6 տարի: Այդ մասին հայտարարվել է կառավարության նիստում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է այդ կոմիտեի լիովին անկախ աշխատելաոճի կարևորությունը:
Հարցը ընդգրկված չէր կառավարության մայիսի 17-ի նիստի օրակարգում, սակայն վարչապետը հայտարարեց, որ որոշ հարցեր ավելացել են: Մասնավորապես՝ ՀՀ վիճակագրական ծառայության կոմիտեի նախագահ ու ՀՀ վիճակագրական պետական խորհրդի անդամներ նշանակման հարցը: