24 մայիսի 2018 - 11:54 AMT
ՀՀ-ն շաքարային դիաբետի դեմ ավելի մատչելի գնով դեղ կգնի. Կտնտեսվի 154 մլն դրամ

ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» կազմակերպությունը Հայաստանին շաքարային դիաբետի դեմ «Դիաբետոն» դեղամիջոցի մեկ տուփը նախկին €0,06-ի փոխարեն կմատակարարի €0,04-ով: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 24-ի նիստում:

Արդեն ուժը կորցրած որոշումով մատակարարի կողմից պետք է տրամադրվեր 11,385 մլն դեղահաբ, որի գումարը կազմում էր ավելի քան 478,1 մլն դրամ, իսկ որոշման փոփոխության դեպքում կմատակարարվի 12,650 մլն դեղահաբ, գումարը կկազմի մոտ 376,3դրամ: Այսինքն՝ կտնտեսվի 154 մլն դրամ:

Նշվում է նաև, որ որպես մարդասիրական օգնություն ֆրանսիական կազմակերպությունը տարվա պահանջարկի 10%-ը ՀՀ առողջապահության նախարարությանը կտրամադրի անվճար: